Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Վիրուսային հեպատիտի բուժման նոր սխեմաներ

Վիրուսային հեպատիտի բուժման նոր սխեմաներ

Մարտի 21-23-ին Մոսկվայում կայացավ  «Հեպատոլոգիան այսօր» XVI գիտաժողովը, որին ներկա էին Ռուսաստանի ավելի քան հազար մասնագետներ, ինչպես նաև մասնագետներ Բելառուսից, Ղազախստանից, Ադրբեջանից, Ուզբեկստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և այլն: Գիտաժողովին քննարկվեց հեպատիտ В-ի և С-ի բուժման լավ հայտնի փորձը և նոր դեղամիջոցների օգտագործման հեռանկարները, որոնք հայտնի են STAT-C գործակալներ անունով:

 

Այս պլանում մեծ հետաքրքրություն առաջացրեց Ռոշ ընկերության սիմպոզիումը՝ «Վիրուսային qրոնիկ հեպատիտ՝ XXI դարի նոր դեկադա», որը նվիրված էր В և С քրոնիկական հեպատիտների թերապիային:

 

Պրոֆեսոր Կ. Վ. Ժդանովի խոսքերով՝ քրոնիկական հեպատիտ В-ով հիվանդների մոտ HbsAg-ի բացահայտումը կարող է դառնալ պեգիլիրավորված ինտերֆերոնների թերապիայի արդյունավետության վաղ գնահատականի նոր մարկեր: HBV ԴՆԹ-ի աստիճանի մոնիթորինգի հետ համակցությունում HbsAg-ի քանակական բացահայտումն այսօր թերապիայի արդյունավետության կանխատեսման առավել տեղեկատվական մեթոդ է ինչպես HbeAg-բացասական, այնպես էլ HbeAg-դրական քրոնիկական հիվանդների մոտ:

 

Ներկայումս այս երկու ցուցիչների հիման վրա մշակվել են հաստատուն պատասխանի կանխատեսման  ալգորիթմեր, որոնք հնարավորություն են տալիս ալֆա-2а պեգիլիրավորված ինտերֆերոնի կիրառումը հեպատիտ В-ով քրոնիկական հիվանդների մոտ մաքսիմալ արդյունավետությամբ: ալֆա-2а պեգիլիրավորված ինտերֆերոնը հեպատիտ  В-ով քրոնիկական հիվանդների մոտ՝ վիրուսային պատասխանի առկայության դեպքում, հանգեցնում է հաստատուն իմունային կառավարման և վիրուսի վերացման, այսինքն՝ կլինիկական առողջացման: Ժդանովը նշում է նաև, որ այդ հիմնավորում է ինտերֆերոնաթերապիայի կիրառումը հեպատիտ В-ով քրոնիկական հիվանդների մոտ առաջին գծում:

 

Գիտաժողովի ժամանակ  հատուկ ուշադրություն է դարձվել քրոնիկական հեպատիտի եռակի թերապիայի վրա, ինչն իր արտացոլումը գտավ Դաղստանի բժշկական ակադեմիայի պրոֆեսոր Ս. Ն. Մամաևայի զեկույցում: Մասնավորապես, նշված էր, որ հատուկ հետաքրքրություն են ներկայացնում HCV առաջին հեպատիտով հիվանդների եռակի թերապիան: Եռակի թերապիան իր արդյունավետությամբ գերազանցում է պեգիլիրավորված և ռիբավիրինավորված բուժման երկակի կուրսը:

 

Գիտաժողովի ժամանակ ներկայացվեցին օտարերկրյա հետազոտողների հիմնավոր տվյալները հեպատիտ С-ի պրոտեազի և պոլիմերազի ինհիբիտորներով  թերապիայի արդյունավետության վերաբերյալ, մասնավորապես առաջին սերնդի պրոտեազի ինհիբիտոր Տելապրեվիրի և երկրորդ սերնդի պրոտեազի ինհիբիտոր Դանոպրեվիրի վերաբերյալ:

 

ԱՄՆ-ում և Եվրոպայում ամփոփվել են այս երկու հսկայական հետազոտությունների (PROVE-1 և PROVE-2) արդյունավետությունը: Հետազոտության արդյունքները ցույց տվեցին եռակի թերապիայի զգալի առավելությունը ստնադարտ ձևի նկատմամբ: Բացի այդ, տելեպրևիրի օգտագործումը հնարավոր է թույլ տա հեպատիտով հիվանդի բուժման ընթացքի կրճատում 48-ից մինչև  24 շաբաթ:

 

Այսպիսով. հինգ-տաս տարվա ընթացքում հնարավոր է քրոնիկական հեպատիտ С-ի բուժման զգալի առաջընթացի հասնել՝ կապված կլինիկական պրակտիկայում նոր միջոցների օգտագործման հետ, որոնք անմիջապես ճնշում են գործադրում վիրուսի վրա: Առաջիկայում այդ միջոցները կօգտագործվեն պեգիլիրավորված ինտերֆերոնի և ռաբիվիրինի հետ միասին: Սրա հետ մեկտեղ, շատ կլինիկական հետազոտություններում այս միջոցներն օգտագործվում են ալֆա-2а-ի հետ միասին:

Սկզբնաղբյուր. remedium.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Զգուշացե՛ք գրիպից․ պարզաբանում է համաճարակաբանը. morevmankan.am
Զգուշացե՛ք գրիպից․ պարզաբանում է համաճարակաբանը. morevmankan.am


Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(747): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/includes/include_view_article_list.php(50): TableManager->doSelectOne() #4 /home/med-practic.com/public_html/includes/include_article_same.php(14): view_article_list() #5 /home/med-practic.com/public_html/article_more.php(121): require_once('/home/med-pract...') #6 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1